Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուսաստանի Կենտրոնական բանկը հաստատում է՝ ՌԴ-ն ավելացնում է արտաքին պարտքը

Ռուսաստանի Կենտրոնական բանկը հաստատում է՝ ՌԴ-ն ավելացնում է արտաքին պարտքը
21.01.2014 | 01:56

Ռուսաստանի արտաքին պարտքը 2013 թ. աճել է 15 տոկոսով և այժմ 732 միլիարդ դոլար է՝ նշված է Կենտրոնական բանկի հունվարի 20-ի հրապարակման մեջ: Բացարձակ առումով արտաքին պարտքը աճել է 95,61 միլիարդ դոլարով: Արտաքին պարտքը ձևավորվում է պետական կառավարման մարմինների պարտքերից և մասնավոր սեկտորի պարտավորություններից:
Ռուսաստանի պետական պարտքը արտասահմանյան վարկատուներին
2013-ին հասել է 63,4 միլիարդ դոլարի, 2012-ին 54,4 միլիարդ էր: Տոկոսային հարաբերությամբ պարտքը աճել է 16,5 տոկոսով: Արտաքին շուկայի գլխավոր վարկառուները իշխանության կառույցներն են՝ 62,7 միլիարդ դոլար: Ռեգիոնները արտասահմանյան վարկատուներին պարտք են 0,71 միլիարդ դոլար: Ռուսաստանը դեռ ունի 2,07 միլիարդ դոլար չվճարված պարտք ԽՍՀՄ-ից: Կենտրոնական բանկը 2014 թ. ակտիվացրել է 15,8 միլիարդ դոլար պարտքը:
2014-ի հունվարի 1-ին բանկերը արտասանմանյան վարկատուներին պարտք էին 214,9 միլիարդ դոլար: 2013 թ. պարտքերի ծավալն աճել է 13,3 միլիարդ դոլար: Տնտեսական սեկտորի ձեռնարկությունները 437 միլիարդ դոլար պարտք ունեն: Անցյալ տարի նրանք արտաքին պարտքն ավելացրել են 73 միլիարդ դոլարով, համարյա 20 տոկոսով:
Կենտրոնական բանկը արտաքին պարտքի վիճակագրությունը հրապարակում է երեք ամիսը մեկ: Վերջին մի քանի տարիներին արտաքին պարտքը աճում է: 2011-ին աճը եղել է 50 միլիարդ դոլար, 2012-ին՝ 92 միլիարդ: Պարտքի աճի տեմպերն առաջ են անցնում միջազգային ռեզերվի ձևավորումից:

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ